28/04/2015 11:26
Խանջյան փողոցի սրճարաններից մեկի մոտ հայտնաբերվել է ինքնաձիգ և 121 փամփուշտ
Օրերս ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Խանջյան փողոցին հարակից սրճարանի մուտքի մոտ զինամթերք է թողնում: Այս մասին տեղեկանում ենք ոստիկանության մամուլի ծառայությունից:
Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրից հայտնաբերել է պոլիէթիլենային պարկ, որի մեջ առկա էր առանց գործարանային համարի ինքնաձիգ` պահունակով և տարբեր տրամաչափի 121 փամփուշտ:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է հետաքննություն: