28/04/2015 20:19
Թուրքիան շարունակում է «դեսպանաթափումը» արտերկրից
Թուրքիայում Բուլղարիայի դեսպանը կանչվել է այդ երկրի Արտաքին գործերի նախարարություն, որտեղ նրան տեղեկացրել են, որ ապրիլի 24-ին «1915-ի դեպքերի վերաբերյալ» Բուլղարիայի խորհրդարանի կողմից ընդունված բանաձևը բացասական հետք է թողնելու երկու երկրների հարաբերությունների վրա:
Համաձայն թուրքական լրատվամիջոցների տեղեկությունների՝ Թուրքիայի ԱԳՆ-ից հայտնել են, որ թուրքական կողմը նշել է, որ դա Թուրքիայի հանդեպ բարեկամական քայլ չէ, և Թուրքիան ժխտում է իր պատմությանն ուղղված այդ «զրպարտությունը»:
Թուրքիայի ԱԳՆ-ն իր մտահոգություններն է հայտնել և հարևան Բուլղարիայի խորհրդարանին մեղադրել Հայոց ցեղասպանության ճանաչման առնչությամբ և ընդգծել, թե Բուլղարիան անտեսել է Թուրքիայի մարդկային և նախաձեռնած բոլոր քայլերը: