28/04/2015 17:53
Թևան Պողոսյանը շնորհակալ է բոլորին
Ազգային ժողովում ընթացող ավանդական հայտարարությունների ժամին «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թևան Պողոսյանը իր հայտարարությունը նվիրեց շնորհակալություն հայտնելուն: Ինչպես որակեց պատգամավորը՝ պարզ, մարդկային շնորհակալություն:
Ահա այն անձինք, ում ուղղված էր Թ. Պողոսյանի շնորհակալական խոսքը.
Հռոմի Պապ Ֆրանցիսկոս, Ֆրանսուա Օլանդ, Վլադիմիր Պուտին, Տոմիսլավ Նիկոլիչ, Նիկոս Անաստասիադիս:
Շնորհակալություն Ավստրիա, Գերմանիայի նախագահ Յոահիմ Գաուկ, Եվրոպական խորհրդարան, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողով, Նիլս Մուժնիեկս, Ջեֆրի Ռոբերթսոն, Ֆրանկ Չոք, Վիլիյամ Շաբաս, Իսրայել Չարնի, Ռակըփ Զարակոլու, Մայքըլ Բոլանդեր, Դոննա Ֆրիզ, Դոնալդ Բլոքսհամ, Ռոջեր Սմիթ, Հենրի Թերիո, Պատրիկ Դամբըրի, Ջենգիզ Աքթար, Էսթեր Մուջավայո, Յաիր Աուրոն, Բարոնեսա Քոքս, Ադամ Շիֆ: Քիմ Քարդաշյան և Քանյե Ուեսթ, Քլոյե Քրդաշյան, Սերժ Թանկյան, Դարոն Մալաքյան, Շավո Օդաջյան և Ջոն Դոլմայան, Շառլ Ազնավուր, Արթուր Աբրահամ, Ռոնդա Ռուսի, Պատրիկ Դևեջյան, Շեռելին Սարգսյան:
Իր ելույթի վերջում Թ.Պողոսյանն ավելացրեց, որ շնորհակալ է նաև բոլոր այն մարդկանց, ովքեր մասնակցել են, միասին մեր ցավը կիսել են՝ հավատալով նպաստել են մեր վերծննդին:
«Իմ հինգ զավակներն էլ են շնորհակալ»,- հավելեց նա: