28/04/2015 18:34
Լիբիայում հայտնաբերվել են 8 ամիս առաջ անհետացած լրագրողների դիերը
«Իսլամական պետություն» խմբավորման զինյալները լիբիական հեռուստատեսության 5 լրագրողի են սպանել: Այս մասին դեռ երեկ ահազանգել էր Reuters գործակալությունը՝ հայտնելով, որ սպանությունը տեղի է ունեցել Լիբիայի արևելյան հատվածում:
Ողբերգության մասին Reuters-ին էլ փոխանցել էին զինվորական աղբյուրներիը նշելով, որ սպանված լրագրողների հետ կապը կորել էր դեռ 2014-ի օգոստոսին: Նրանց ենթադրաբար բռնել էին Տոբրուկ քաղաքից Բենգազի տանող ճանապարհին, ովքեր ժամանել էին Լիբիա տեղի խորհրդարանի երդմնակալությունը լուսաբանելու համար:
Եվ ահա այսօր Լիբիայում հայտնաբերել են ութ ամիս առաջ անհետացած լրագրողների մարմինները։ Զինվորականները նրանց սպանության մեջ մեղադրում են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը։