28/04/2015 16:42
Կանանց աշխարհի նոր չեմպիոնները վրացուհիներն են, հայուհիները 7-րդ տեղում են
Չինական Չենդու քաղաքում այսօր կայանում է կանանց շախմատի աշխարհի թիմային առաջնության վերջին՝ 9-րդ տուրը: Արդեն ավարտվել է Հայաստան-Հնդկաստան մրցավեճը, որում 3-1 հաշվով հաղթել են հնդկուհիները: Հայաստանի կանանց շախմատի հավաքականը ներկայացնող Լիլիթ Մկրտչյանն առաջին տախտակի վրա սպիտակներով հաղթել է մրցաշարում ամենաբարձր վարկանիշն ունեցող Հումփի Կոներուին, սակայն Գալոյանը, Կուրսովան, Գաբոյանը պարտվեցին:
Հայաստանի հավաքականը տարել է 2 հաղթանակ, խաղացել է 3 ոչ-ոքի և4 պարտություն կրել՝ վաստակելով 7 միավոր: Մեր թիմն այս ցուցանիշով զբաղեցրել է 7-րդ տեղը: Աշխարհի չեմպիոն է դարձել Վրաստանի հավաքականը: