28/04/2015 13:58
Քաղաքագետ. Աշխարհը ՀՀ մասին այսքան շատ կխոսի, երբ Արցախի անկախության ճանաչման գործընթաց սկսենք
«Միջազգային հանրությունն ու համաշխարհային մամուլը հաջորդ անգամ Հայաստանի մասին այսքան շատ կխոսա մեկ էլ այն դեպքում, երբ Արցախի անկախությունը ճանաչելու գործընթաց սկսենք: Վստահ եմ` նույն արդյունքը կունենանք: Եթե ոչ ավելին»,- Facebook-յան իր էջում գրել է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը:
Նրա խոսքով՝ Հայով Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներն ի թիվս այլ հարցերի նաև հստակ ցույց տվեցին, թե ինչպես է աշխարհն ընկալում մեր քաղաքական ձգտումները:
«Շատ լավ երևաց, թե թուրքական աշխարհի դեմ պայքարում միջազգային աջակցության ինչ ակնկալիքներ կարող ենք ունենալ: Այս ամենը պետք է հաշվի առնել ու դնել մեր արտաքին քաղաքականության հիմքում: Փորձը ցույց տվեց, որ հստակ ձևակերպված պահանջները լավ էլ բավարարվում են»,- մասնավորապես գրառել է նա: