28/04/2015 17:42
Նեպալում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 5 հազարը
Նեպալում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի թիվն արդեն գերազնացում է 5 հազարը:
Ինչպես փոխանցում է MK-ն, երկրի իրավապահ մարմինների ունեցած տվյալներով զոհերի թիվը հասել է 5057-ի:
Ավելի վաղ հաղորդվել է 4680 զոհի ու 9073 վիրավորների մասին:
Հիշեցնենք, որ Նեպալում ուժգին երկրաշարժը տեղի էր ունեցել շաբաթ օրը, որին հաջորդել են նաև հետցնցումները:
Երկրաշարժը լուրջ վնասներ է հասցրել երկրին, արտակարգ դրություն է հայտարարվել: