28/04/2015 10:02
Երևանի նախկին ոստիկանապետին պատկանող «Իդեալ» խանութներում հարկային ստուգումներ են սկսվել
«Հայկական Ժամանակին» հասած տեղեկությունների համաձայն, «Իդեալ» շինանյութի խանութ-սրահներում, որտեղ, ըստ լուրերի, բաժնեմաս ունի նաև Երևանի նախկին ոստիկանապետ Ներսիկ Նազարյանը, սկսվել են հարկային ստուգումներ ու խոսվում է բազմաթիվ աշխատողների կրճատումների մասին:
Խոսքը մոտ 100 աշխատակցի մասին է և, ընդ որում, այն աշխատակիցների, որոնք մոնտաժման աշխատանքներ են կատարում, օրինակ` առաստաղներ ապամոնտաժում կամ տեղադրում: Երեկ «Իդեալից», անդրադառնալով թեմային, «Հայկական Ժամանակի» թղթակցին վստահեցրել են, որ իրենց մոտ «ոչ հարկային ստուգումներ կան, ոչ կրճատումներ»:
Նշենք նաև, որ Ներսիկ Նազարյանին պատկանող «Մոսկվիչկա» սուպերմարկետները վերջնականապես դադարել են գոյություն ունենալ: Վերջին «Մոսկվիչկան», որ գործում էր Հյուսիսային պողոտայում, վեր է ածվել «Պարմա» սուպերմարկետի: