28/04/2015 10:33
Հոսթինգի նոր սակագնային պլան և ավելի մեծ հնարավորություններ՝ առկա բաժանորդներին
ՎիվաՍել-ՄՏՍ-ը ներկայացնում է հոսթինգ ծառայությունների «WEBHOST light»` նոր, մատչելի սակագնային պլանը, որն ընդամենը 2000 դրամ ամսավճարի դիմաց տրամադրում է սկավառակի վրա 300 ՄԲ ծավալով ինֆորմացիայի պահման, 25 էլեկտրոնային փոստի, 2 ենթադոմենի և մի շարք այլ հնարավորություններ: Այս մասին հայտնում են ընկերության հասարակայնության հետ կապերի բաժնից:
Իսկ «WEBHOST starter», «WEBHOST SOHO», «WEBHOST Business» և «WEBHOST PRO» սակագնային պլանների բաժանորդներին հոսթինգի ծառայություններն այժմ տրամադրվում են առավել ընդարձակ հնարավորություններով՝ նախկին ամսավճարի դիմաց:
Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարելի է օգտվել www.mts.am կայքից կամ pda.mts.am բջջային կայքից, զանգահարել 111 անվճար հեռախոսահամարով, հաղորդակցվել «111 օնլայն» պորտալի միջոցով, կամ այցելել ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոններից որևէ մեկը:
Նորություններին մշտապես ծանոթ լինելու համար միացեք ՎիվաՍել-ՄՏՍ-ին Ֆեյսբուքում: