28/04/2015 16:07
ՔԿՀ-ներում սանիտարահիգիենիկ մաքրման աշխատանքներ են իրականացվել
ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության պետ, գեներալ-մայոր Ա. Օսիկյանի կարգադրությամբ ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում ապրիլի 9-ից իրականացվել են սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային գործողությունների բարելավմանն ուղղված աննախադեպ աշխատանքներ:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից, «Երևանի կանխարգելիչ ախտահանում» ՓԲ ընկերության մասնագետները, սահմանված չափորոշիչներին համապատասխան, իրականացրել են ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկների խոհանոցների, բուժմասերի ախտահանման (դեզինֆեկցիոն) աշխատանքներ:
Վերջին ախտահանումներն իրականացնելով ՀՀ ԱՆ «Վանաձոր» և «Գորիս» քրեակատարողկան հիմնարկներում, «Երևանի կանխարգելիչ ախտահանում» ՓԲ ընկերության աշխատակիցներն ավարտել են սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային աշխատանքները բոլոր քրեակատարողական հիմնարկներում: