28/04/2015 12:42
ԱԺ-ն համաձայն է՝ վերադարձեք, վճարեք ու ազատվեք քրեական հետախուզումից
Քիչ առաջ Ազգային Ժողովը առաջին ընթերցմամբ ընդունեց Կառավարության ներկայացրած «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը:
Հիշեցնենք, նախագծով առաջարկվում է ՀՀ-ում պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների՝ քրեական հետապնդումից ազատման ժամկետը 2013 թվականի զորակոչից երկարաձգել մինչև 2014 թվականի զորակոչը: Այսինքն մինչև 2014 թվականի դեկտեմբերի 31-ը ծնված երիտասարդները, ում 27 տարին լրացել է, կարող են վերադառնալ, վճարել սահմանված գումարը և ազատվել քրեական հետախուզումից:
Նախօրեին ԱԺ-ում ներկայացնելով նախագիծը ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը հայտարարել էր, որ ներկայումս 30 հազար հոգի գտնվում են քրեական հետախուզման մեջ: