30/04/2015 19:34
Orange. Գերարագ և անսահմանափակ ինտերնետից օգտվել ընդամենը 1000 դրամով
Այսօր Orange-ը ներկայացրել է իր նոր «Plus Ինտերնետ» փաթեթը՝ Դելֆին, Թիթեռ, Պանտերա, Արծիվ և Բացառիկ ամսական բաժանորդագրությունների առկա և նոր բաժանորդներին հնարավորություն տալով ընդամենը 1000 դրամի դիմաց ստանալ 500 ՄԲ գերարագ ինտերնետի ծավալ և այն սպառելուց հետո շատունակել անվճար օգտվել մինչև 256 Կբ/վ արագությամբ անսահմանափակ ինտերնետից: Ավելին, Թիթեռ սակագնային պլանի բաժանորդների դեպքում, «Plus Ինտերնետ» փաթեթի ակտիվացման վճարի գանձումը կատարվում է անմիջապես ամսավճարից: Փաթեթն ակտիվ է մինչև յուրաքանչյուր օրացույցային ամսվա վերջը, որից հետո ավտոմատ կերպով վերաակտիվանում է, եթե բաժանորդն այն չի ապաակտիվացրել: Այս մասին հայտնում են Օրանժ Արմենիայի հասարակայնության հետ կապերի բաժնից:
«Մեր նոր «Plus Ինտերնետ» փաթեթի մեկնարկով շարունակում ենք խրախուսել որակյալ բջջային ինտերնետի օգտագործումը Հայաստանում: Երկու շաբաթ առաջ Orange Կանխավճարային ձայնային ծառայությունների և ինտերնետ փաթեթները ներկայացնելուց հետո՝ այժմ ձայնային ծառայությունների ամսական բաժանորդագրությունների նոր և առկա օգտատերերին հնարավորություն ենք ընձեռում մատչելի գնով ստանալ ավելի շատ գերարագ ինտերնետի ծավալ և այն սպառելուց հետո շարունակել անվճար օգտվել անսահմանափակ ինտերնետից: Այս նախաձեռնությունը լրացնում է մեր գործողությունները, որոնց արդյունքում մեր բաժանորդներն արդեն ունեն իրենց համակարգչի գերարագ ինտերնետը սմարթֆոններից օգտագործելու և ընդամենը 1 դրամից սկսած սմարթֆոններ ձեռք բերելու հնարավորություն», - ասել է Օրանժ Արմենիայի Բրենդի և հաղորդակցության տնօրեն Արամ Մկրտչյանը:
«Plus Ինտերնետ» փաթեթը համալրում է «Plus փաթեթների» շարքը, որոնք ակտիվացնելով Orange-ի բաժանորդները մատչելի գնով ստանում են հավելյալ րոպեներ ցանցից դուրս զագերի համար: