30/04/2015 19:22
Լեոնել Մեսսին երկրորդ անգամ հայր կդառնա. Լուսանկար
«Բարսելոնայի» հարձակվող արգենտինացի Լիոնել Մեսսին ու Անտոնելլա Ռոկուցոն սպասում են իրենց երկրորդ երեխայի ծնունդին:
Մեսսիի ընտանիքում համալրում կլինի հոկտեմբեր կամ նոյեմբեր ամսին: Ըստ մամուլում շրջանառվող լուրերի` Լիոնելը և Անտոնելլան կրկին տղա են ունենալու, ում որոշել են անվանել Բենջամին: Ֆուտբոլիստն ուրախալի լուրը հաղորդել է երկրպագուներին` գրառում կատարելով Instagram-ում:
«Սպասում ենք քեզ, փոքրիկ: Մենք սիրում ենք քեզ»,-գրել է Մեսսին և հրապարակել կնոջ ու որդու լուսանկարը:
Հիշեցնենք, որ Մեսսիի առաջնեկը` Տյագոն ծնվել է 2012 թվականի նոյեմբերի 2-ին: