30/04/2015 18:20
ՊԲ զենիթահրթիռային բրիգադներից մեկն անցկացրել է մարտավարական զորավարժություն
Ապրիլի 28-30-ը ՊԲ զենիթահրթիռային բրիգադներից մեկի հետ անց է կացվել մարտական հրաձգությամբ մարտավարական զորավարժություն, որի կրակային փուլին հետևում էին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, ԼՂՀ պաշտպանության նախարար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանն ու բարձրաստիճան զինվորականներ: Այս մասին տեղեկանում ենք ՊԲ մամուլի ծառայությունից:
Մարտական հրաձգությամբ մարտավարական զորավարժության ընթացքում պաշտպանության բանակի հակաօդայինները, գերազանց իրականացնելով մարտական խնդիրը, ճիշտ և ժամանակին խոցել են բոլոր թիրախները:
Զորավարժության ավարտին բանակի հրամանատարը նախ` շնորհակալություն է հայտնել մասնակիցներին զորախաղերի ընթացքում առաջադրված բոլոր խնդիրներն անթերի իրականացնելու համար, իսկ այնուհետև մի շարք զինծառայողների պարգևատրել է պատվոգրերով, արժեքավոր նվերներով և կրծքանշաններով: