01/05/2015 14:51
Լևոն Արոնյանը աշխարհի լավագույն շախմատիստների տասնյակում է
Շախմատի միջազգային ֆեդերացիան հրապարակել է լավագույն շախմատիստների նոր վարկանիշային ցանկը: Առաջին հորիզոնականում ամրապնդվել է աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենը(2876): Վիշվանաթան Անանդը(2804) բարձրացել է երկրորդ հորիզոնական, երրորդը Ֆաբիանո Կարուանան(2803) է: Լավագույն տասնյակը եզրափակում է Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը(2776):
Հայաստանի հավաքականի անդամներ` Գաբրիել Սարգսյանը(2673), Սերգեյ Մովսեսյանը(2655) և Հրանտ Մելքումյանը(2654) ուժեղագույն 100 շախմատիստների ցանկում են:
Կանանց վարկանիշային ցանկում մեծ առավելությամբ առաջին հորիզոնականում է Հոու Յիֆանը(2686): Հայաստանի հավաքականի առաջատարներ Էլինա Դանիելյանը (2458) և Լիլիթ Մկրտչյանը(2459) 35-րդ և 36-րդ հորիզոնականներում են: