01/05/2015 11:53
Հայ բասկետբոլիստները Հռոմում մասնակցում են պատանեկան մրցաշարի
Իտալիայի մայրաքաղաք Հռոմում վաղը մեկնարկում է 3x3 բասկետբոլի միջազգային պատանեկան մրցաշար, որին մասնակցելու է նաև Հայաստանը:
Հայաստանի պատվիրակությունն արդեն Հռոմում է, սակայն մեր հավաքականը լուրջ կորուստ ունի, քանի որ մոսկվայաբնակ Լյովա Պողոսյանը չի ժամանել Հռոմ:
Մոսկվայում գտնվող Իտալիայի դեսպանատունը մուտքի վիզա չի տրամադրել Պողոսյանին: Հայաստանը ստիպված կլինի հանդես գալ առանց պահեստային խաղացողի:
Այս մասին հաղորդում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջը:
Հիշեցնենք, որ Հայաստանը ընդգրկված է Ա ենթախմբում, որտեղ մրցելու է Անգլիայի, Ինդոնեզիայի և Սան Մարինոյի հետ:
Խաղացանկ
1 մայիսի
13:00 Անգլիա-Հայաստան
14:00 Հայաստան-Ինդոնեզիա
20:00 Հայաստան-Սան Մարինո