01/05/2015 09:50
«Հայ մարդ ա, տելեվիզորով-մելեվիզորով մեկ-մեկ ցույց են տալըմ, նայում ենք». Գեներալ Մանվելը՝ Քիմ Քարդաշյանի մասին
«Լուրեր տարածվեցին, որ Երուսաղեմում գտնվելիս Դուք ու Քիմ Քարդաշյանը նույն հյուրանոցում եք հանգրվանել, այո՞, «Հրապարակը» հարցրել է գեներալ Մանվելին, որը վերջերս Սեյրան Սարոյանի և Սյունիքի մարզպետի հետ ուխտագնացության էր մեկնել: «Ես հյուրանոցում չեմ մնացե, ընդեղ հարազատներ ունիմ, երկրապահներ կային, իրենց տանն եմ մնացե»: Քիմին չե՞ք տեսել: «Չէ, բայց Քիմն ընդեղ էլե՞րա»: Հա: «Ըստե էլ են ասըմ՝ էլերա: Չէ, չեմ տեսե, այ, էդ մի տեղ բախտս չի բերե, մնա` հետո»:
Կուզեի՞ք տեսնել: «Հայ մարդ ա, տելեվիզորով-մելեվիզորով մեկ-մեկ ցույց են տալըմ, նայում ենք»: Ձեզ դո՞ւր է գալիս: «Ինձ Քեմելն ա դուր գալի»: Ո՞վ է Քեմելը: «Դե, սիգարետ ա, ասում ա` Քեմելն էլ ա ինձ դուր գալի, բայց դե, որ չեմ ծխում, ծխելը թարգեր եմ, բայց դե` մեկ ա, Քեմելն էլ ա ինձ դուր գալի»: Սարոյանն է՞լ էր Ձեզ հետ, վերադարձե՞լ է: «Չէ, բուժում ուներ»: Մնաց Երուսաղեմո՞ւմ: «Չէ, Օդեսա ա»: Օդեսայում բիզնես էլ ունի, չէ՞: «Չէ, ընտանիքն է էնտեղ, դրա խմա գացեր ա ընդեղ»: