01/05/2015 09:35
Երրորդմասցի Լյովիկի սպանության գործով մեղադրյալներ Տլեն, Գաստիկն ու Ծգլը հրաժարվում են ցուցմունք տալ
Երրորդմասցի Լյովիկի և նրա ընկերների սպանության գործով մեղադրյալներ Սարգիս Գրիգորյանը (Ծգլ), Սարգիս Հախանումյանը (Տլե) Վահան Հակոբյանը (Գաստիկ), «Հայկական Ժամանակի» տեղեկություններով, հրաժարվում են գործի շրջանակներում ցուցմունք տալ:
Նույն այդ տեղեկություններով, մինչ այժմ նրանց մասնակցությամբ որևէ քննչական գործողություն չի կատարվել: Գաստիկը, Ծգլը, և Տլեն մեղադրվում են սույն թվականի մարտի 4-ին «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի մոտ տեղի ունեցած սպանության և ապօրինի զենք կրելու պահելու մեջ: Թերթին հաջողվել է պարզել, որ վերջիններս իրենց առաջադրված մեղադրանքները չեն ընդունում: