01/05/2015 16:11
Մաշտոցի պողոտայից մեկնարկեց մայիսմեկյան ավանդական երթը
Երևանի կենտրոնում` Մաշտոցի պողոտայից մեկնարկեց Հայաստանի կոմունիստական կուսակցության նախաձեռնած ավանդական մայիսմեկյան շքերթը, որին մասնակցում էին բազմաթիվ մարդիկ՝ ձեռքերին կարմիր դրոշներ ու պաստառներ:
Երթն ուղեկցվում էր փողային նվագախումբով։ Տեղում էին նաև ոստիկանները, ովքեր հասարակական կարգն էին պահպանում:
Արդեն միջոցառման մասնակիցները շարժվեցին Հայաստանում ՌԴ դեսպանատուն, որտեղ հայտնեցին իրենց համերաշխությունը Ռուսաստանին ու ռուս ժողովրդին, սակայն դեսպանատնից նրանց ոչ ոք ընդառաջ դուրս չեկավ:
Հայաստանի սոցիալիստական շարժման ղեկավար Ռոբերտ Ահարոնյանն իր ելույթում անդրադարձավ նաև Հայաստանի՝ ԵՏՄ անդամակցությանը և նշեց, որ դա ողջունելի քայլ է, ողջունեց բոլոր կոմունիտսներին՝ «Ուռա-ուռա» բղավելով:
Երթի մասնակիցները պահանջում էին նաև Հայաստանը հետ վերադարձնել սոցիալիստական զարգացման ուղու վրա և վերականգնել աշխատավորների իրավունքները։