01/05/2015 09:03
Գևորգ Կոստանյանը քննչական կոմիտեից պահանջել է Սեֆիլյանի և նրա ընկերների «գործը»
Երեկ ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը նախաքննության օրինականությունը ստուգելու համար նախաքննական մարմնից՝ ՀՀ քննչական կոմիտեից, պահանջել է «100-ամյակն առանց ռեժիմի» շարժման առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանի և նրա ընկերների գործը: Այս մասին «Հայկական Ժամանակին» հայտնել են ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի և տեղեկատվության վարչությունից:
Նշենք, որ Սեֆիլյանը և նրա 4 ընկերները կալանավորվել են ապրիլի 10-ին: Նրանք մեղադրվում են ապրիլի 24-ին զանգվածային անկարգություններ նախապատրաստելու մեջ: Որոշ փորձագետների գնահատմամբ՝ գլխավոր դատախազի այդ քայլը կարող է փոխել գործի ընթացքը: Չի բացառվում, որ գործի ուսումնասիրությունն ավարտվի ՀԽ ներկայացուցիչների խափանման միջոցի փոփոխությամբ: