01/05/2015 14:27
Նախագահը ներկա է գտնվել Աշխատանքի օրվան նվիրված տոնական համերգին
Նախագահ Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանն այսօր Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ներկա են գտնվել Աշխատանքի օրվա կապակցությամբ կազմակերպված տոնական համերգին: Այն կազմակերպել է «Գրանդ հոլդինգ» ընկերությունը: Համերգին մասնակցել են ընկերության 1000 աշխատակիցներ, սոցիալիստական աշխատանքի հերոսներ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից:
Բարեխիղճ և արդյունավետ աշխատանքի համար «Գրանդ Մաստեր» ՍՊԸ-ի տնօրեն Միքայել Հարությունյանին Հանրապետության Նախագահը պարգևատրել է «Աշխատանքային վաստակի համար» մեդալով: