01/05/2015 16:40
Ինչո՞ւ և ո՞ւմ է կառավարությունը թույլատրում ներմուծել հոգեմետ դեղեր
Aysor.am-ը բազմիցս անդրադարձել է այն թեմային, որ ժամանակ առ ժամանակ կառավարությունը հոգեմետ դեղեր, թմրանյութեր և պրեկուրսորներ ներմուծելու թույլտվություն է տալիս որոշ ընկերությունների: Այսօր ևս թերթերից մեկում հիշատակված էին «Արմենիան Մոլիբդեն Փրոդաքշն», «Դոքս քոմպյուտր», «Արարատ գրուպ» սահմանափակ պատասխանատվությամբ, ինչպես նաև «Երևանի Ջերմաէլեկտրակենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունները, որոնց տրամադրվել է պրեկուրսորների ներմուծման իրականացման լիցենզիա` գիտական, տնտեսական, լաբորատոր, նմուշառման փորձաքննություններ իրականացնելու նպատակով:
Aysor.am-ը նշված ընկերություններին թմրամիջոցների և հոգեմետ նյութերի, պրեկուրսորների ներմուծման լիցենզիա տրամադրելու վերաբերյալ հարցումով դիմեց ՀՀ առողջպահության նախարարություն՝ խնդրելով պարզաբանել, թե ինչպե՞ս են որոշվում այն ընկերությունները, որոնց տրվում է այդ թույլտվությունը:
Ի պաատասխան մեր հարցման, ԱՆ-ից պատասխանեցին, որ գործընթացի մասին լիարժեք պատկերացում կազմելու համար պետք է վկայակոչենք ՀՀ կառավարության 2011 թվականի N 281-Ն որոշման հավելված 3-ը, որով նախատեսվում է թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի կամ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած՝ դրանց պրեկուրսորների արտահանման, ներմուծման կամ մեծածախ առևտրի իրականացման գործունեության իրականացման լիցենզավորման կարգը:
Այստեղ հստակ նշվում է, որ թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի կամ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած՝ դրանց պրեկուրսորների ներմուծմամբ, արտահանմամբ կամ մեծածախ առևտրով կարող են զբաղվել իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը: Հայաստանի Հանրապետություն կարող են ներմուծվել միայն Հայաստանի Հանրապետությունում պետական գրանցում ունեցող և ըստ քվոտաների հաշվարկված թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութեր, կամ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած՝ դրանց պրեկուրսորները:
Որպեսզի ընկերության ոչ բժշկական անվանումը հանրության մոտ չառաջացնի շփոթություն հարկ ենք համարում նշել, ոչ ՀՀ կառավարության 2003 թվականի օգոստոսի 21-ի N 1129-Ն որոշման հավելվածով սահմանվում է Հայաստանի Հանրապետությունում հսկման ենթակա թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի` դրանց պրեկուրսորների ցանկը`
Աղաթթու
Անտրանիլաթթու
N-Ացեթիլանտրանիլաթթու
Ացետոն
Էթիլ եթեր
Էթիլմերկուրքլորիդ
Էթիլմերկուրֆոսֆատ
Էրգոմետրին և դրա աղերը
Էրգոտամին և դրա աղերը
Էֆեդրա ձիաձետային
Իզոսաֆրոլ
Լիզերգինային թթու
Կալիումի պերմանգանատ
Հաճարաժանգառ, դրա էրգոտամինային և էրգոտոքսինային շտամների եղջյուրներ
Ծծմբական թթու
3,4-Մեթիլենդիօքսիֆենիլ-2-պրոպանոն
Մեթիլ էթիլ կետոն
Մեթիլ սպիրտ
Մերկապտոֆոս
Մինուկլիդին-3-բենզիլատ
Յոդ` բյուրեղային
Պիպերիդին
Պիպերիդոն
Պիպերոնալ
Սաֆրոլ
Սնդիկի դիքլորիդ
Սնդիկի դիոդիդ
Սնդիկի օքսիցիանիդ
Սնդիկի սալիցիլատ
Տոլուոլ
Քացախաթթվի անհիդրիդ
Քլորոֆորմ
1-ֆենիլ-2-պրոպանոն
Ֆենիլքացախաթթու
Նատրիումի քլորիդ, ուռանիլի նիտրատ և 4-քլորբենզալդեհիդ պարունակող հեղուկներ