01/05/2015 09:46
Գյումրեցիները զայրացրել է, որ Մարտուն Գրիգորյանը ողբերգական պատմության մեջ փողի համար պայքար է մղում
ԲՀԿ պատգամավոր Մարտուն Գրիգորյանին պատկանող «Տրանս ակնթարթ» ընկերությունն անցած տարի նոյեմբերին Հոռոմի խաչմերուկում տեղի ունեցած ողբերգական վթարից հետո «ԿամԱզ»-ի վարորդ Մանվել Վարդանյանի դեմ քաղհայց է ներկայացրել՝ 3 մլն 600 հազար դրամի: Այս մասին գրել է «Հրապարակը»:
«Սա հարուցել է գյումրեցիների, հատկապես վթարից զոհվածների հարազատների զայրույթը: Նրանք ապշած են այն բանից, որ Մարտուն Գրիգորյանն այդպիսի ջանասիրությամբ այս ողբերգական պատմության մեջ փողի համար պայքար է մղում»,- հավելել է թերթը: