01/05/2015 11:40
Մեդվեդևը հեգնում է Ուկրաինայի ԱԳՆ-ին
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հեգնանքով է վերաբերվել Ուկրաինայի արտգործնախարարության դժգոհությանը՝ իր Ղրիմ կատարած այցի վերաբերյալ: Facebook-յան իր էջում Դ. Մեդվեդևը մասնավորապես գրել է.
«Գնահատում եմ, որ ուկրաինական արտգործնախարարությունը հետևում է իմ տեղաշարժին երկրով մեկ ու հետաքրքրվում ռուսական Ղրիմի զարգացմամբ: Կարծում եմ ՌԴ արտգործնախարարությունն էլ կարող է մեկնաբանել ուկրաինական ղեկավարության այցելը Լվովի կամ Խարկովի շրջաններ»:
Դ.Մեդվեդևը Ղրիմ է այցելել ապրիլի 27-ին, իսկ նախօրեին Ուկրաինայի ԱԳՆ-ն այս կապակցությամբ ՌԴ-ին բողոքի նոտա էր հղել: