01/05/2015 11:26
Ռաուլ. Խաղացել եմ Զիդանի, Ռոնալդոյի, Ֆիգուի ու Կրիշտիանուի հետ, բայց լավագույնը Մեսսին է
Մադրիդի «Ռեալի» լեգենդար հարձակվող Ռաուլը խոստովանել է, թե ով իր տեսած լավագույն ֆուտբոլիստը:
Ըստ նրա, լավագույն պաշտպանը Պաոլո Մալդինին է: Լավագույն դարպասապահը Օլիվեր Կան է, լավագույնն ֆուտբոլիստը` Լիոնել Մեսսին:
«Ինձ բախտ է վիճարկվել խաղալ Զիդանի, Ռոնալդոյի, Ֆիգուի և Կրիշտիանու Ռոնալդուի հետ, բայց Մեսսին բացարձակապես այլ ֆուտբոլիստ է: Մեսսիի ֆուտբոլը նման է ընկերների հետ փողոցում խաղալուն և դա անհավանական է»,- ասել է Ռաուլը:
Նա առանձնացրել է նաև Ռոբերտո Բաջոյին և Ռայան Գիգզին: