01/05/2015 16:48
Յուրա Մովսիսյանը և Արաս Օզբիլիսը, հնարավոր է, լքեն «Սպարտակը»
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներ Յուրա Մովսիսյանը և Արաս Օզբիլիսը հնարավոր է լքեն «Սպարտակը»:
Ինչպես հայտնում է «Известия»-ն, ակումբի հիմնական բաժնետեր և տնօրենների խորհրդի անդամ Լեոնիդ Ֆեդունը հանձնարարել է նոր ակումբներ փնտրել ֆուտբոլիստների համար:
Հիշեցնենք, որ շաբաթվա սկզբին մամուլում հայտնվել էր Արաս Օզբիլիսի հարցազրույցը, որում ֆուտբլիստը կոշտ էր արտահայտվել թիմի գլխավոր մարզիչ Մուրատ Յակինի հասցեին, ով ազգությամբ թուրք է: Այդուհետ Օզբիլիսը նշել էր, որ իր խոսքերը խեղաթյուրել են, սակայն, չնայած դրան, «Սպարտակը» պատիժ էր սահմանել Օզբիլիսի համար: