01/05/2015 13:25
Առաջին անգամ Վրաստանը պաշտպանության կին նախարար կունենա
Պատմության մեջ թերևս առաջին անգամ Վրաստանը պաշտպանության կին նախարար ունենա. Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլին այս պաշտոնում առաջարկել է խորհրդարանի եվրաինտեգրման հարցերի կոմիտեի նախագահ Տինա Խիդաշելիի թեկնածությունը: Այս մասին գրում է «Լենտա.ռու»-ն:
Նշվում է, որ շրջակա միջավայրի նախարարի պաշտոնում վարչապետն առաջադրել է պատգամավոր Գիգլա Աղուլաշվիլու թեկնածությունը, իսկ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնում՝ Iberia Business Group ավտոմոբիլային հոլդինգի նախագահ Թարիէլ Խեչիկաշվիլուն:
Նախարարների կաբինետի մնացած անդամները պահպանել են իրենց պաշտոնները:
Նշվում է, որ նախագահ Մարգվելաշվիլին դեռ չի ստորագրել իրեն ուղարկված այս ցուցակը՝ հայտարարելով, որ ցանկանում է կառավարության ղեկավարին ու խորհրդարանին մեկ շաբաթ ժամանակ տրամադրել, որպեսզի կաբինետի նոր կազմի վերաբերյալ քննարկումներն ու խորհրդատվություններն անցնեն ավելի հանգիստ պայմաններում.
«Հույս ունեմ, որ այս շաբաթվա ընթացքում մեր քաղաքական ղեկավարությունը հավասարակշռված որոշում կընդունի»,-հայտարարել է Վրաստանի նախագահը: