01/05/2015 14:04
Հայաստանում աճ է արձանագրվել տնտեսության գրեթե բոլոր հոդվածներով. Զեկույց
ԱՄՆ կառավարության Կենտրոնական Հետախուզական Գործակալության կողմից հրապարկվել են երկրների տնտեսական ցուցանիշները՝ 2014 թվականի համար:
Ըստ ներկայացված տվյալների՝ ՀՀ ՀՆԱ 2014 թ.-ին կազմել է 11.1 մլրդ դոլար, իրական աճը կազմել է 3.2%: Իսկ մեր հարևան Վրաստանի Հանրապետության (ՎՀ) և Ադրբեջանի Հանրապետության (ԱՀ) մոտ ՀՆԱ 2014թ.-ին համապատասխանաբար կազմել է 16.1 և 77.9 մլրդ դոլար, աճ գրանցելով 5 և 4.5 %-ով հապատասխանաբար: Մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ հաշվի առած գնողունակությունը` ՀՀ համար կազմել է 7400 դոլար, ՎՀ համար 7700 դոլար, ԱՀ համար 17900 դոլար:
ՀՀ ՀՆԱ կառուցվածքը՝ ըստ տնտեսության սեկտորների, ունի հետևյալ տեսքը` գյուղատնտեսություն 21.9 %, արտադրություն 31.5 %, ծառայություններ 46.6 %, նախորդ տարվա համեմատ կառուցվածքի մեջ ավելացել է գյուղատնտեսության մասնաբաժինը և նվազել են արտադրության և ծառայությունների մասնաբաժինները: Արդյունաբերական արտադրանքի աճի տեմպը կազմել է 2.5 %:
Հարկեր/ՀՆԱ հարաբերությունը կազմել է 25.4 %, բյուջեի դեֆիցիտը կազմել է ՀՆԱ-ի 1.7 %-ը, պետական պարտքը կազմել է ՀՆԱ-ի 42.4 %-ը նախորդ տարվա նկատմամբ նվազելով 1.1 տ.կ., գնաճը կազմել է 3.2 %:
ՀՀ-ից արտահանումը կազմել է 1.75 մլրդ. Դոլար՝ նախորդ տարվա նկատմամբ աճելով 100 մլն. դոլարով կամ 6.5 %-ով: Ներմուծումը կազմել է 4 մլրդ դոլար, նախորդ տարվա նկատմամբ ավելանալով 5 մլն դոլարով, կամ 0.6%-ով:
Տնտեսության համախառն պարտքը կազմել է 7.9 մլրդ. դոլար, նախորդ տարվա նկատմամբ նվազելով 280 մլն. դոլարով:
Ընդհանուր առմամբ տնտեսությունը բնութագրող գրեթե բոլոր հոդվածներով ՀՀ աճ է արձանագրել, սակայն այն ցածր է տարածաշրջանի մյուս պետություններից: