01/05/2015 09:40
Նիկոլ Փաշինյանն ու Տիգրան Ուրիխանյանը կհամագործակցեն
Ապրիլի 24-ից հետո «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցության նախաձեռնող Տիգրան Ուրիխանյանը հաճախակիացրել է իր հանդիպումները ընդդիմադիր դաշտի այլ ներկայացուցիչների, մասնավորապես, «Քաղաքացիական պայմանագրի» ղեկավար Նիկոլ Փաշինյանի հետ։
Որոշ տեղեկություններով, «Ալյանսը» պատրաստվում է համագործակցել «Պայմանագրի» հետ և ջանքեր չի խնայում դրա համար։
«Հրապարակի» տեղեկություններով՝ մայիսի 16-ին կայանալիք կուսակցության հիմնադիր համագումարից առաջ կուսակցությանն են միացել Երիտասարդական խորհրդարանի պատգամավորները՝ «Լիդեր» ՀԿ ղեկավար Հովիկ Եվրեյանը և «Երիտասարդների կողքին» շարժման ղեկավար, Մարտունու ավագանու անդամ Աղվան Պողոսյանը։ Ի դեպ, «Քաղաքացիական պայմանագրի» հիմնադիր համագումարն էլ մայիսի 30-ին է։