01/05/2015 09:24
ՕԵԿ-ականները էկրանին երևալու և սեփական PR-ն առաջ տանելու պահը չեն կորցնում
ԱԺ վերջին քառօրյաների ժամ,անակ ՕԵԿ խմբակցության պատգամավորները զարմանալի ակտիվություն են դրսևորում: Նրանք իրար հերթ չտալով, խոսում են բոլոր նախագծերի մասին, և այդպես՝ քառօրյայի բոլոր չորս օրերին: Այս մասին գրել է «Չորրորդ իշխանությունը»:
«ՕԵԿ ակտիվության պատճառը, պարզվում է, միանգամայն այլ հանգամանք է, ՕԵԿ ղեկավար Արթուր Բաղդասարյանին պատկանող Հ3 հեռուստաընկերությունն ԱԺ նիստերը հեռարձակում է ուղիղ եթերում: Եվ ՕԵԿ-ականներն էլ, ահա, էկրանին երևալու ու սեփական PR-ն առաջ տանելու պահը չեն կորցնում՝ փորձելով ԱԺ եթերը լցնել իրենցով»,- գրել է թերթը: