02/05/2015 14:58
Apple Watch-ի աշխատանքները խափանում են դաջվածքները
Բոլորովին օրերս Apple-ն աշխարհին ներկայացրեց իր նոր ապրանքը ու արդեն իսկ հայտնի է, որ թանկարժեք Apple Watch-ի աշխատանքը որոշակիորեն կարող է լինել անխափան: Պատճառը՝ դաջվածքներն են:
«Apple»-ի աջակցության կայքում պաշտոնապես հաստատել են, որ ժամացույցի աշխատանքը, մասնավորապես պուլսի չափումը, կարող է խափանվել այն կրողի դաջվածքների պատճառով: Մասնագետները բացատրել են, թե մաշկային փոփոխությունները, այդ թվում և դաջվածքները, կարող են ազդել պուլսաչափի աշխատանքի և ճշգրտության վրա՝ թանաքը, նախշն ու որոշ դաջվածքների խտությունը կարող են սահմանափակել լույսը սենսորից, ինչն էլ դժվարեցնում է վստահելի տվյալների ստացումը: