02/05/2015 15:06
ԱՄՆ-ն չի պատրաստվում ճանաչել Լեռնային Ղարաբաղի ԱԺ ընտրությունները
ԱՄՆ իշխանությունները չեն պատրաստվում ճանաչել Լեռնային Ղարաբաղում մայիսի 3-ին տեղի ունենալիք խորհրդարանական ընտրությունների արդյունքները, այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով ԱՄՆ Պետդեպին:
«ԱՄՆ չի ճանաչում Լեռնային Ղարաբաղը՝ որպես անկախ սուվերեն պետություն: Այդ կապակցությամբ, մենք չենք ընդունում մայիսի 3-ի ընտրությունների արդյունքները»,- ասել է ամերիկյան արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Ջեֆ Ռատկեն:
Դրանով հանդերձ, ԱՄՆ-ն չի պատրաստվում հապճեպ ենթադրություններ անել Լեռնային Ղարաբաղի առնչությամբ մինչև միջազգային բանակցությունների ավարտը, ընդգծել է Ռատկեն: Ռատկեն նաև խոստովանել է, որ «Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը պետք է դեր խաղա իր ապագան որոշելու գործում»: