02/05/2015 10:00
Արցախում վաղն ԱԺ ընտրություններ են. Դիտորդներին ընդունել է Բակո Սահակյանը
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը նախօրեին հանդիպումներ է ունեցել 2015թ. մայիսի 3-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների ընթացքում դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով Արցախ Եվրոպայից, Ամերիկայից և Հայաստանից ժամանած մի խումբ դիտորդների հետ: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Հանդիպումների ժամանակ արծարծվել են Արցախում պետականաշինությանը, ժողովրդավարական և քաղաքացիական հասարակության կառուցմանն առնչվող հարցեր:
Արցախի նախագահ Սահակյանը կարևորել է միջազգային դիտորդների այցելությունն Արցախ` տարբեր մակարդակների ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացնելու համար` նշելով, որ այն օգտակար ու պահանջված է մեր պետության համար: