02/05/2015 13:34
Մեր նպատակն է՝ Թուրքիան ճանաչի Հայոց ցղասպանությունը և մեր հողերը հետ վերադարձվեն. Հայ բայքերներ
«Երբ բայքերներով գնում ենք թուրքական դեսպանատան դիմաց, այդ աղմուկից պատուհանները դղրդում են»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Հայկական մոտոցիկլետի ARMENIAN BRIGADE բարեգործական ակումբի անդամ Հարութ Բոգարյանը:
Նշենք, որ ԱՄՆ-ում շարունակվում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շարքը, և ապրիլի 24-ին Թուրքիայի դեսպանատան մոտից մեկնարկած մոտոցիկլներով երթը 3 օրից կհասնի Վաշինգտոն:
Ակումբի անդամներից Սամվել Նաջարյանն էլ նշեց, որ հայկական զինանշաններով ու դրոշներով բայքերների երթը մեծ ոգևորություն է բերում: Վարդան Յուսուֆյանն էլ ավելացրեց, որ իրենց նպատակն է, որ Թուրքիան ճանաչի Հայոց ցեղասպանությունը և հետ վերադարձնի հողերը:
Խոսելով թուրք բայքերների հետ հնարավոր բախումների մասին ակումբի անդամները նշեցին, որ սովորաբար բախումներ լինում են, բայց քանի որ, թուրքերը ձայներ հանող, բայց շուտ վախեցող են, արագ փախչում են, հատկապես Լոս Անջելեսում, որտեղ թուրքերը քիչ են:
Վարդան Յուսուֆյանը ավելացրեց նաև, որ իրենց խմբում կան նաև Իրաքից, Պարսկաստանից, ՌԴ-ից ժամանած բայքերներ: