02/05/2015 10:47
Արյան խումբը հնարավոր է փոխել
Մարդուն թույլատրվում է ներարկել միայն իր խմբի արյունը, բայց լինում են դեպքեր, երբ իր խմբի արյուն չի լինում: Հավանական է, որ շուտով այս խնդիրը լուծում ստանա. ամերիկացի գիտնականները բացահայտել են սպիտակուց, որը ունակ է ինչ-որ իմաստով արյունը դարձնել ունիվերսալ:
«ԶԴՌ.ռու»-ի հաղորդմամբ՝ Բրիտանական Կոլումբիայի համալսարանի գիտնականները մի նյութ են մշակել, որն ունակ է փոխել արյան բաղադրությունը: Այն ազդում է հակամարմինների վրա, որոնք էլ հենց պատասխանատու են, որպեսզի արյան խմբեր չխառնվեն: Պարզվում է, որ այդ ֆերմենտը բացահայտվել է շատ վաղուց, բայց նոր հետազոտության համար այն որոշակիորեն մոդիֆիկացվել է և այսօր արդեն աշխատում է 170 անգամ ավելի արդյունավետ: Հենց դրա միջոցով է հաջողվել «չեզոքացնել» արյան մեջ առկա A և В հակամարմինները :
Հետազոտությունները շարունակվում են: