02/05/2015 11:35
3x3 բասկետբոլ. Հայաստանի պատանեկան հավաքականը դուրս եկավ փլեյ-օֆֆ
Հռոմում շարունակվում է 3x3 բասկետբոլի պատանեկան միջազգային խոշոր մրցաշարը, որին մասնակցում է նաև Հայաստանը:
Ինչպես հայտնում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի պաշտոնական ֆեյսբուքյան էջը, Ա ենթախմբի 2-րդ խաղում Հայաստանի ընտրանին 11:14 հաշվով զիջեց Ինդոնեզիային, ապա 15:4 հաշվով ջախջախեց Սան Մարինոյին:
Մեր թիմը ենթախմբում գրավեց 3-րդ տեղը և դուրս եկավ փլեյ-օֆֆ:
Հիշեցնենք, որ խմբի առաջին խաղում Հայաստանի մինչև 15 տարեկանների հավաքակամը 13:15 հաշվով զիջել էր Անգլիայի իր հասակակիցներին: