02/05/2015 13:10
Քննարկվել են ԼՂՀ-ում ԿԽՄԿ կողմից իրականացվող ծրագրերին առնչվող մի շարք հարցեր
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն ընդունել է Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի (ԿԽՄԿ) Արևելյան Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում օպերատիվ գործունեության վարչության ղեկավարի տեղակալ Սևերին Շապազին։ Այս մասին տեղեկացնում են ԼՂՀ ԱԳՆ-ից:
Հանդիպման ընթացքում քննարկվել են ԼՂՀ-ում ԿԽՄԿ կողմից իրականացվող ծրագրերին առնչվող մի շարք հարցեր։
Հանդիպման ընթացքում երկուստեք կարևորվել է ԼՂՀ իշխանությունների և ԿԽՄԿ միջև հաստատված համագործակցության բարձր մակարդակի պահպանման ու հետագա զարգացման անհրաժեշտությունը:
Հանդիպմանը ներկա է գտնվել նաև Լեռնային Ղարաբաղում ԿԽՄԿ առաքելության ղեկավար Թոմաս Հալիերը։