02/05/2015 12:14
Հայրիկ Մուրադյանի սաներն` արվեստագետի մասին
«Հայրիկ Մուրադյանի օգնությամբ թափանցում էինք մեր ազգագրական երգերի խորքը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Վան» ազգագրական համույթի հիմնադիր Ռոբերտ Դաշտոյանը՝ հավելելով, որ նաև իրենց էր փոխանցվում երգիչ-բանահավաքի կյանքի փորձը:
Նշենք, որ վաղը՝ մայիսի 3-ին, լրանում է ազգագրագետ, երգիչ-բանահավաք Հայրիկ Մուրադյանի ծննդյան 110 ամյակը:
Նա նաև հիշեց Հայրիկ Մուրադյանի` երախտապարտ լինենք հողին, ջրին, ժողովրդին, նրանց ստեղծած մշակույթին, այն քաջ զինվորներին, ովքեր մեր սահմաններն են պահպանում խոսքերը:
«Ակունք» ազգագրական համույթի հիմնադիր անդամ Սարգիս Բաղդասարյանը ևս հուշեր պատմեց Հայրիկ Մուրադյանի մասին, հիշատակեց նրա համբերատար լինելու զարմանալի կարողության մասին, շեշտեց, որ մեկ մարդու մեջ ամփոփված էր և՛ համբերատարություն, և՛ բարություն, և՛ մեղմություն:
Հայրիկ Մուրադյանի սաները նշեցին նաև, որ ամեն տարի Հայրիկ Մուրադյանի ծննդյան օրը այցելում են նրա շիրիմին, իսկ այս տարի նաև համերգ են նախաձեռնել Առնո Բաբաջանյանի համերգասրահում` նվիրված և՛ Վանի հերոսամարտին, և՛ Հայրիկ Մուրադյանի հիշատակին: