02/05/2015 11:00
Նեպալում նոր երկրաշարժ է տեղի ունեցել
Նեպալում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել, այս անգամ 5 մագնիտուդով: Այս մասին հաղորդում է ԱՄՆ բնագիտական ծառայությունը (USGS): Նշվում է, որ էպիկենտրոնը գտնվել է մայրաքաղաք Կատմանդուից 93 կմ հեռավորության վրա:
«ՌԻԱ Նովոստին» գրում է, որ այս պահի դրությամբ ավերածությունների ու զոհերի մասին տեղեկություններ չկան:
Աղբյուրը հիշեցնում է, որ ապրիլի 25-ին Նեպալում տեղի է ունեցել ավերիչ երկրաշարժ, վերջին տվյալների համաձայն երկրաշարժի հետևանքով զոհվել է 6621 մարդ, ևս 14023-ը վիրավորվել են: