04/05/2015 20:06
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ կողմից նախաձեռնված ծառատունկերի շարքը շարունակվեց Գավառ քաղաքում
Գավառի մանկատան հարևանությամբ գտնվող հանրային այգում ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկի աշխատակիցները, մանկատան երեխաների և աշխատակիցների հետ միասին, իրականցրեցին ծառատունկ, որի ընթացքում տնկեցին 100 ծառ, ինչպես նաև բանկի աջակցությամբ այգում տեղադրվեց մակական խաղահրապարակ:
Ծառատունկի տեղը պատահական չէր ընտրված, և այս միջոցառումը առաջինը չէր, որը բանկի կողմից իրականացվում է Գավառ քաղաքում: Աջակցությունը սկսվել է դեռևս 2014թ.-ին, երբ ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկի աջակցությամբ, Գավառի մանկատան 9-18 տարեկան ավելի քան 60 սաների և համայնքի սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների համար մանկատանը ստեղծվեց կրթական կենտրոն: Միջոցները գոյացել էին Բանկի կողմից թողարկվող «Վիզա Բարերար» քարտի բարեգործական ֆոնդի շրջանակներում: Ծրագրի արժեքն է շուրջ 41 մլն. ՀՀ դրամ:
«Շատ ուրախ ենք այսօր տեսնել երեխաների խանդավառությունը: Մենք շատ ենք կարևորում նմանատիպ միջոցառումներին հատկապես երեխաների մասկացությունը: Եթե ցանկանում ենք հասարակական գիտակցության մեջ ինչ որ բան փոխել դեպի լավը՝ պետք է սկսենք հենց երեխաներից: Եթե նրանք ծառ տնկեն և խնամեն այդ ծառները՝ դժվար թե վաղը կոտրեն կամ վնասեն ինչ-որ այլ ծառ, քանի որ միշտ աչքի առաջ կունենան իենց սեփական օրինակը: Այս միջոցառումը իր տեսակի մեջ այս տարվա ընթացքում միակը չէր, որը իրականացվեց բանկի կողմից և նմանատիպ բնապահպանական միջոցառումները, որոնք իրականացվում են ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկի կողմից կամ աջակցությամբ՝ կրելու են շարունակական բնույթ»,- շեշտեց բանկի հասարակության հետ կապերի պատասխանատու Նարեկ Ասատրյանը: