04/05/2015 15:23
Հայկ Խանումյան. Շնորհավորանքներ փորձում ենք չընդունել` սա մեր ակնկալած արդյունքը չէր (Տեսանյութ)
Ճիշտն ասած՝ փորձում ենք շնորհավորանքներ չընդունել, քանի որ սա այն արդյունքը չէ, որը մենք ակնկալում էինք: Այս մասին Արցախի խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքների հայտարարումից հետո լրագրողների հետ զրույցւոմ ասաց ընդդիմադիր «Ազգային վերածնունդ» կուսակցության ղեկավար Հայկ Խանումյան:
«Այս արդյունքները ձեռք բերվեցին բավականին դաժան պայքարում, սակայն այնուամենայնիվ մենք ավելիին էինք սպասում: Այն, ինչ տեղի ունեցավ քվեարկության ընթացքում, կանխատեսելի էր: Մենք դեռ քարոզարշավի ընթացքում ասել էինք, որ ռեսուրսների կենտրոնացումը բերելու է մի վիճակի Արցախում, երբ անընդհատ տեղի է ունենալու իշխանության վերարտադրություն և տնտեսական ռեսուրսների կենտրոնացումը մի ուժի ձեռքում բերելու է հասրակության լճացման` տարբեր ոլորտներում ու ընդհանրապես այլընտրանքի վերացման»,- ասաց Հայկ Խանումյանը:
Նա նշեց, որ այս ամենի արդյունքը ընդդիմադիր կուսակցությունների ստացած փոքր տոկոսներն են:
Հայկ Խանումյանը չբացառեց, որ այնուամենայնիվ ներակայցված լինելով խորհրդարանում՝ կհամագործակցեն մյուս ընդդիմադիր ուժերի հետ.
«Եթե «Շարժում 88-ն» ընդդիմադիր կեցվածք ունենա խորհրդարանում, ապա անպայման կհամագործակցենք, հատկապես որ ունենք դրա փորձը»,- ասաց Հայկ Խանումյանը:
Մանրամասները` Aysor.am-ի տեսանյութում: