04/05/2015 14:25
Լեռնային Ղարաբաղում առկա են ժողովրդավար պետություն կերտելու բոլոր հիմքերը․ Մ․ Մինասյան
«Ընտրություներն ընթացել են արդար, թափանցիկ», - այսօր այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց ԱԺ պատգամավոր Մկրտիչ Մինասյանը՝ խոսելով Արցախում նախօրեին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների մասին։
Պատգամավորը համոզված է, որ Լեռնային Ղարաբաղում առկա են ժողովրդավար պետություն կերտելու բոլոր հիմքերը:
Անդրադառնալով «Հիմնադիր խորհրդարանի» անդամների ազատ արձակմանը՝ բանախոսը ողջունեց այդ որոշումը:
Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի՝ առաջիկայում ԱՄՆ կատարելիք այցին, ԱԺ պատգամավորը նշեց, որ նախագահը ասելիք ունի Հայոց ցեղասպանության և ԼՂՀ հիմնախնդրի համատեքստերում:
Մ. Մինասյանը համոզված է, որ այս երկու հարցերում Սերժ Սարգսյանի դիրքորոշումն աներկբա է և որ, մեր պետության շահերը հստակորեն կպաշտպանվեն Սերժ Սարգսյանի կողմից: