Հավատալ է պետք միայն այն խոսքերին, որոնք ասում է կոնկրետ անձը. Անաիս Սարդարյան

04/05/2015 17:08

Հավատալ է պետք միայն այն խոսքերին, որոնք ասում է կոնկրետ անձը. Անաիս Սարդարյան


Դերասանուհի Անաիս Սարդարյանը, ով այսօր նկարահանվում է «Շանթ» հեռուստաընկերության «Խոպանի տեսություն» սիթքոմում` գլամուրային Թինայի կերպարում, իր խոսքերով` իրականում տարբերվում է աղջկա այդ տեսակից: Aysor.am-ի հետ զրույցում վերջինս խոստովանեց որոշ մանրամասներ անձնական, ընտանեկան, գործնական և ընկերական հարաբերությունների շուրջ: 

-Այսօր, բացի սիթքոմից, ի՞նչ այլ զբաղվածություն ունեք:

-Զբաղված եմ նաև չորս ներկայացումներում, որոնցից երկուսը պրեմիերա են լինելու: Ներկայացումով հրավեր ունենք նաև Կապանի թատրոնից, հավանաբար, մայիսի կեսերին կգնանք:

-Կարծեք թե Կապանի թատրոնում հաճախ եք լինում:

-Այո: Դեռ ուսանող տարիներից համագործակցել ենք Կապանի թատրոնի հետ: Նաև, այնտեղ շատ ընկերներ ունենք, որոնց այցելում ենք: Մեր կուրսի տղաներից դերասան, երգահան  Տիգրան Աթայանը Կապանի մշակութային կյանքում բավական մեծ ներդրում ունի և ինքն է մեծամասամբ կազմակերպում մեր այցելությունները:

-Իսկ գեղարվեստական ֆիլմերի հրավերներ չունե՞ք:

-Վերջերս նկարահանվել եմ «Ես սիրում եմ քեզ, Երևան» գեղարվեստական ֆիլմում, ոը ներկա պահին մոնտաժային փուլում է: Երկու օր առաջ առաջարկ ստացա Պարույր Սևակի բանաստեղծության հիման վրա երգ ձայնագրվել, մասնակցելու են հայ հայտնի մարդիկ: Նկարահանումերը սկսվելու են երկուշաբթի օրը, եթե չեմ սխալվում, կտևի 10-15 օր: Հետաքրքիր նախագիծ է լինելու: Մանրամասներին դեռ չեմ տիրապետում, այդ պատճառով շատ փակագծեր չեմ կարող բացել: Նաև մեկ գեղարվեստական ֆիլմի հրավեր ունեմ, սակայն այդ մասին ևս չեմ ցանկանում խոսել, քանի որ չգիտեմ` ժամանակն ինչպես կպտտվի:

-Իսկ ի՞նչ կերպարով եք ներկայանալու, դա և՞ս չգիտեք:

-Եթե չեմ սխալվում, մարմնավորելու եմ շոկոլադե բուտիկի վաճառողուհու: Սակայն սցենարին դեռևս չեմ ծանոթացել:

-Անաիս, կարծեք թե Ձեզ հաճախակի է գլամուր աղջկա կերպար վստահվում. «Խոպանի տեսություն» սիթքոմի Թինան գրեթե չի տարբերվում «Քաղաքում» սերիալի Անուշիկից:

-Երբ սիթքոմը նոր էր ծնվում, կերպարները ստեղծվում էի սցենարիստների կողմից, տնօրենն ինձ կանչեց և ասաց` որևէ բան փորձեմ: Առաջինը դրված էր Թինայի կերպարը և ես դա փորձեցի: Ինձ անմիջապես ասացին` բավական է, դա քոնն է… Ի վերջո, ինձ համար շատ հեշտ էր գլամուրային աղջկա դեր խաղալ, քանի որ երեք տարի ամեն օր դրա մեջ եմ եղել: Ճիշտն ասած` ես առավել շատ կցանկանայի այլ կերպար ներկայացնել, թեև, ըստ իս, Թինան շա~տ է տարբերվում Անուշիկից, ինքս էլ դրա համար ամեն ինչ արել եմ: Հավատացեք, հեշտ չէր: Հուսամ, հեռուստադիտողը կզգա մեր տարբերությունը:

-Բայց հեռուստադիտողն ունի բնավորություն` նույնացնել կերպարն ու կերտողին: Դա Ձեզ չի՞ անհանգստացնում:

-Ովքեր ինձ ճանաչում են, շատ լավ գիտեն, որ ես ընդհանրապես շատ հեռու եմ գլամուր աղջկա տեսակից: Իմ նոր կերպարն ամբողջ օրը բարձրակրունկ կոշիկների վրա է, իսկ ես մեծամասամբ ցածրակրունկ կոշիկներ եմ կրում: Մարդ եմ, ով կարող է քաղաքում սպորտային հագուստով ամեն օր հեծանիվ վարել: Որևէ կապ չունեմ փոքրիկ շնիկներով, սելֆիներ անող աղջկա տեսակի հետ, բայց չեմ էլ ուզում քննադատել նրանց:

-Համեմատության համա՞ր նշեցիք հեծանիվ վարելը, թե՞ իսկապես առողջ ապրելակերպի սիրահար եք:

-Այո, հետևում եմ առողջ ապրելակերպին: Պարտադիր գնում եմ լողի, ազատ ժամանակ անպայման հեծանիվ եմ վարում: Ասեմ, որ իմ լավ ընկերներից մեկն ինձ երկրորդ հեծանիվ է նվիրել, ինչից ավելի եմ ոգևորվել:  Մեր քաղաքում կամաց-կամաց զարգանում է հեծանվորդներին հարգելու, զիջելու կուլտուրան: Գուցե շատերը կլուբներում և ռեստորաններում են բավակաություն ստանում, լիցքաթափվում, բայց ես այլ կերպ եմ ապրում: Հատկապես, որ մեր ռեժիմը շատ է տարբերվում մյուսներից, օր է լինում, որ նկարահանման հրապարակում ենք անցկացնում մինչև գիշերվա ժամը 4-ը: Շատ ենք հոգնում, բայց փորձում եմ ամեն կերպ պահել սպորտային վիճակը:

-Որքան հասկացա` ակումբային կյանքի սիրահար չեք:

-Ոչ, ընդհանրապես: Երբեմն ընկերներով առիթների, ծնունդների դեպքում փաբ ենք գնում, մի փոքր պարում, ուրախանում: Եթե նկատել եք, իմ ընկերական շրջապատը գրեթե չի փոխվում, միշտ նույն մարդկանցով եմ շրջապատված: Մեզ փաբային մթոլորտը չի գերում: Մեր հանդիպման հիմնական վայրն իմ տունն է, ինքս էլ սիրում եմ լինել խոհանոցում, համեղ բաներ պատրաստել:

-Իսկապես, նկատել եմ, որ շատ մտերիմ ընկերներ ունեք: Հատկապես տղաների հետ ընկերությունը երբեմն տարաբնույթ խոսակցությունների առիթ է դառնում: Այդ խոսակցությունները Ձեզ չե՞ն անհանգստացնում:

-Նման խոսակցություներ ծավալվում են քոմենթների տեսքով, իսկ ես այլևս քոմենթ չեմ կարդում: Այդեղ շատ են անձնական վիրավորանքները, սխալ մեկնաբանությունները, նեգատիվ աուրան, ինչի մեջ չեմ ցանկանում թաթախվել: Իհարկե, ոչ-ոք չի ցանկանա իր մասին անհարկի խոսակցություններ լսել, բայց եթե անծանոթ մարդն իրեն թույլ է տալիս կնոջ, աղջկա մասին բացասական բաներ գրել, ապա դա… Մի խոսքով, չեմ ցանկանում որևէ մեկին վիրավորել: Չի կարելի մարդուն դատել իր կերպարներով կամ հագուստով: Ինձ համար առաջնայինը իմ ընկերների, հարազատների, բարեկամների կարծիքն է` անձնական առումով:

-Անաիս, մարդիկ միևնույն վայրում աշխատելով` երբեմն առավել են մտերմանում: Սիթքոմից ո՞ւմ հետ եք առավել մոտ:

-Բոլորի հետ էլ լավ հարաբերությունների մեջ եմ, հրաշալի թիմում եմ աշխատում: Վաղուց եմ ճանաչում գրեթե բոլորին: Անահիտ Կիրակոսյանի հետ աշխատել ենք նույն նախագծերում: Զառա Սահակյանի հետ ապրել ու դպրոց ենք գնացել Աբովյան քաղաքում, ասեմ ավելին` նույն դասարանում ենք սովորել, մտերիմ ենք եղել դեռ փոքր տարիքից: Ճիշտ է, Զառան հիմա ընտանիք, երեխա ունի, զբաղվածությունն այլ է և այնքան չենք հանդիպում, որքան այն ժամանակ, բայց մեր հարաբերությունները շատ լավ են: Ինձ համար ձեռքբերում էր Անի Պետրոսյանի հետ մտերմությունը, ով իմ մայրիկի կերպարում է հանդես գալիս: Նա փայլող արև է, երբ գալիս է նկարահանման հրապարակ, ժպիտն իմ դեմքից չի իջնում: Այստեղ մթնոլորտը հրաշալի է, քանի որ բոլորն էլ կայացած մարդիկ են, մասնագետներ:

-Ժամանակին խոսակցություններ տարածվեցին Ձեր և Էմիլ Գալստյանի հարաբերությունների մասին: Հետագայում Էմիլի անվան կողքին հայտնվեց Մանանա Գևորգյանի անունը, թեև այսօր նրանք էլ, կարծես, միասին չեն:  Այսօր դուք և Մանանան նկարահանվում եք միևնույն սիթքոմում: Բարդ չէ՞ այդ տեսանկյունից, խնդիրներ չե՞ն առաջանում:

-Բոլորովին չեն առաջանում: Աստծուն փառք, շուկայական բամբասկոտ հարաբերությունները արվեստի մեջ այնքան էլ չեն երթափանցել: Հարաբերություններս շատ լավ են նաև Մանանայի հետ: Կարող եմ նորից կրկնել, որ այստեղ աուրան հրաշալի է, ինչը չեմ կարող նշել նախորդ տարիների մասին: Ասեմ, որ շատ ջերմ հարաբերությունների մեջ ենք նաև Էմիլ Գալստյանի հետ, թեև հիմա նկարահանման հրապարակում չենք հանդիպում: Բայց մենք ինչպիսի ընկերներ եղել ենք, այդպիսին էլ մնացել ենք: Մնացած ամեն ինչ բամբասանք է: Չի կարելի ամեն գրածի հավատալ: Օրինակ, մի քանի օր առաջ հարսանիքի էի մասնակցում, ինձ զանգահարեցին ասացին, որ կայերից մեկը գրել է` իբր Էմիլ Գալստյանի հետ ավտովթարի ենք ենթարկվել և մահացել: Էլ ինչպե՞ս կարելի է հավատալ գրածներին: Հավատալ է պետք միայն այն խոսքերին, որոնք ասում է կոնկրետ անձը:

-Ի վերջո, Անաիս Սարդարյանի և Էմիլ Գալստյանի մեջ եղե՞լ է սեր, որը տանում էր դեպի ամուսնություն:

-Մեր մեջ եղել է ընկերական հարաբերություն, որը պահպանվել է մինչ օրս: Ամեն անգամ, երբ նույն միջավայրում ենք հավաքվում, հիշում ենք այդ խոսակցություններն ու ծիծաղում: Մարդիկ այնքան են մեր անուններն իրար կապել, ամուսնացրել և բաժանել, որ նույնիսկ մահն են ուզում միասին տեսնել (նկատի ունի ավտովթարի պատմությունը Ն.Մ.):

-Խոսակցությունների պատճառը գուցե Ձեր էջերում տեղադրված միասնական նկարների հանկարծակի բացակայությո՞ւնն էր:

-Մեր էջերից նկարներ չեն բացակայել, որքանով ինքս գիտեմ:

-Անաիս, որքան հասկացա` գործնականում գերզբաղված եք: Դա չի՞ խանգարում անձնական կյանքին:

-Չխանգարել չի կարող, բայց քանի որ լավ գործընկերների հետ եմ աշխատում, չեմ դժգոհում:

-Ձեր երկրպագուերին կուրախացնե՞ք, թե՞ կտխրեցնեք. զբաղվա՞ծ է Ձեր սիրտը, թե՞ ոչ:

-Եթե այդ հանգամանքն իրենց կուրախացնի, ապա կասեմ, որ սիրտս ազատ է:

-Չե՞ք փնտրում ՆՐԱՆ:

-Ամենևին, սպասում եմ` ինքն ինձ փնտրի: Համոզված եմ, որ կգտնի:

-Զրույցի ընթացքում Ձեր արտաբերած «իմ տունն» արտահայտությունը տեղիք է տալիս մտածելու, որ մենակ եք ապրում, այ՞ո:

-Այո, մայրս բնակվում է Մոսկվայում:

-Ընտանիքի միակ զավա՞կն եք:

-Ոչ, երկու քույրիկ ենք: Քույրս ևս բնակվում է Մոսկվայում, բժշկուհի է:

-Դժվար չէ՞ երիատասրդ աղջկա համար միայնակ ապրելը:

-Իհարկե, դժվար է, բայց քանի որ տանը շատ քիչ եմ լինում օրվա ընթացքում, այդ միայնակության զգացումը շատ քիչ եմ ունենում:

-Ի՞նչ նպատակներ, երազանքներ ունեք:

-Ինչպես յուրաքանչյուրը, ես ևս նպատակներ ու երազանքներ ունեմ, որոնք, հուսամ, կկատարվեն: Բայց առաջնահերթ երազում եմ, որ պատերազմներ չլինեն ու մարդիկ բարի լինեն: Նաև, բամբասանքը մեր միջից հանենք և յուրաքանչյուրս մեր կյանքով ապրենք:

Հեղինակ՝ Նելլի Մարգարյան

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 10:08 Երեկ ձերբակալված Սուրեն Պետրոսյանին տեղափոխել են Երևան Այսօր, 10:05 Ավտոմեքենան բախվել էր գազատար խողովակին. գազի արտահոսք է եղել Այսօր, 10:00 Քաղաքացին Երևանի նախկին ճոպանուղու շենքի 2-րդ հարկից ընկել է զրոյական հարկ Այսօր, 09:57 Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու կամ դրանում մնալու որոշումը կլինի երկրի ինքնիշխան ընտրությունը. Գլխավոր քարտուղար Այսօր, 09:52 109-րդ տարելիցն է, պիտի ավելին անենք, քան անցյալի ջարդերը սգալը, պիտի կանխենք ապագայի ջարդերը. Նուբար Աֆեյան Այսօր, 09:46 «Ժողովուրդ». ՔՊ-ի համար ընդդիմության ցանկացած առաջարկ անընդունելի է, անգամ, եթե դա Հայաստանի շահերից է բխում Այսօր, 09:43 Սերժ Սարգսյանն ու Լևոն Արոնյանը մասնակցել են Կարեն Ասրյանի հուշամրցաշարի բացմանը Այսօր, 09:36 «Հրապարակ». Փաշինյանը սառնասրտորեն խոստովանել է, որ չի կարող երաշխիքներ տալ տավուշցիներին Այսօր, 09:31 Հայոց ցեղասպանության հարցը սակարկման ենթակա չէ. կապիտուլյանտ իշխանազավթներին հեռացնելը կարող է կանխել պետականության կործանումը. Սերժ Սարգսյան Այսօր, 09:28 «Ժողովուրդ». 36 կգ ոսկու գործով քննչական խմբի ղեկավարին նոր պաշտոն են տվել Այսօր, 09:22 ​Մտահոգիչ ծանր իրավիճակ է Հայաստանի սահմանային տարածքներում. մեր ժողովուրդը հզոր է ու պիտի հեռացնի իր կյանքից ազգային շահերին հակառակ կործանարար դրսևորումները. Վեհափառ Հայրապետ Այսօր, 09:17 «Հրապարակ». Տիգրանաշենի հանձնումն անխուսափելի է, իսկ Արծվաշենը, թեև թղթի վրա կվերադարձնեն, բայց այնտեղ ոչ մի հայ չի ապրի Այսօր, 09:16 «Ժողովուրդ». Տարբեր զեկույցներում Մամիկոն Ասլանյանի դեպքը հիշատակվում է որպես քաղաքական բանտարկություն Այսօր, 09:14 Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգին Այսօր, 09:12 «Հրապարակ». Տավուշյան ընդվզումը վախեցրել է իշխանական շատ պատգամավորների Այսօր, 09:11 «Ժողովուրդ». Պարզվում է՝ Հրանուշ Հակոբյանի «Արի տուն» ծրագրի անհաջող կրկնօրինակն է փորձ արվում գործի դնել Այսօր, 09:09 Մեծ եղեռնը դատավճիռ չէ մեզ համար, այլևս երբեք. մենք սա ուրիշներին չպետք է ասենք, այլ ինքներս մեզ. Նիկոլ Փաշինյան Այսօր, 09:08 «Հրապարակ». Փաշինյանը «կընդառաջի՞» Էրդողանի առաջարկին Այսօր, 00:31 Տավուշում բոլոր ձերբակալվածներին ազատ են արձակել՝ բացի Սուրեն Պետրոսյանից․ նրան մեղադրում են իբր «խուլիգանություն» կատարելու մեջ 23/04/2024 23:54 Ոստիկանների մեջ մի զանգված կար, որն առավել ագրեսիվ էր․ Առաջին իսկ վայրկյանից կոպիտ ու կոշտ էին, սպառնալիքներ էին հնչեցնում․ Բագրատ Սրբազան (Տեսանյութ) 23/04/2024 23:40 Պահանջում ենք իշխանությունից դուրս բերել ՀՀ-ում տեղակայված Ադրբեջանի ԶՈՒ-ն. ԵԿՄ Վանաձորի խորհուրդ 23/04/2024 23:26 Ով փորձում է կասկածի տակ առնել Հայոց Ցեղասպանությունը, նզովյալ պիտի լինի, ով հրաժարվում է հայրենի հողերից, անիծյալ ու աստանդական պիտի դառնա 23/04/2024 23:06 Կոչ ենք անում Հայաստանի իշխանություններին՝ հետաքննել ոստիկանների կողմից անհամաչափ ուժի և անմարդկային վերաբերմունքի շարունակական դեպքերը․ Freedom House 23/04/2024 22:36 Անցած տարի այս օրը Ալիևը տեղադրեց ապօրինի անցակետը Բերձորի միջանցքում․ Հուսամ՝ այսօր Հայաստանի ու Ադրբեջանի միջև տեղադրված սահմանային առաջին սյունը նույն հետևանքը չի թողնելու, ինչ անցակետն է թողել 23/04/2024 22:19 Տավուշի Կիրանցում ջահերով երթ է՝ ի ոգեկոչումն Հայոց ցեղասպանության 1,5 միլիոնից ավելի զոհերի հիշատակի 23/04/2024 22:01 Անահիտ Մանասյանը արագ արձագանքման խումբ է ուղարկել ոստիկանության Նոյեմբերյանի բաժին 23/04/2024 21:55 Իրենք «մոռանում են», որ Թուրքիայի կամ Ադրբեջանի ագենտներ են, մանիպուլյացիա են անում, հոգևորականին են վարկաբեկում․ Տեր Պետրոս ավագ քահանա Մալյան 23/04/2024 21:38 Տավուշից տարածքներ հանձնելու դեմ հանդես եկող 20-ից ավելի քաղաքացիների են բերման ենթարկել ոստիկանները 23/04/2024 21:33 Արշակ Կարապետյանը անհնազանդության ակցիաներ է սկսում 23/04/2024 21:25 ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը 23/04/2024 21:12 Ինչպես են ոստիկանները ցրում Տավուշից հողերի հանձնման դեմ բողոքողների ցույցը (լուսանկարներ) 23/04/2024 20:54 Բերման են ենթարկել նաև«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման խորհրդի անդամ Միքայել Մարտիրոսյանին 23/04/2024 20:53 Անահիտ Մանասյանը տեսակցել է Դավիթ Տոնոյանին. վերջինս ներկայացրել է իր մտահոգությունները 23/04/2024 20:45 Ոստիկանները բերման են ենթարկում Տավուշում հողերի հանձնման դեմ բողոքող քաղաքացիներին․ ձերբակալվել են Սուրեն Պետրոսյանն ու Միհրան Մահսուդյանը 23/04/2024 20:31 Երկրապահից հեռու մնացեք, թողեք՝ մենք մեր սահմանները պահենք․ Սասուն Միքայելյան (Տեսանյութ) 23/04/2024 20:06 «Իրատեսական է, դրա ժամանակն էլ է գալու»․ Սերժ Սարգսյանը՝ գործող իշխանություններին հեռացնելու մասին (Տեսանյութ) 23/04/2024 19:53 «Տրամաբանության նշույլ անգամ չկա»․ ՀՀ երրորդ նախագահն արձագանքեց Հայաստանից տարածքներ հանձնելն արդարացնող պնդումներին՝ հնչող գործող իշխանության կողմից 23/04/2024 19:42 Ոչ ոք չի կարող Հայոց ցեղասպանությունը կասկածի տակ առնել․ ՀՀ երրորդ նախագահ 23/04/2024 19:36 Հույս ունեմ՝ այն հակազդեցությունն ու դիմադրությունը, որը կա Տավուշում, առաջիկա օրերին կդառնա համահայաստանյան, համաժողովրդական․ Իշխան Սաղաթելյան (Տեսանյութ) 23/04/2024 19:23 Խոնարհվելով մեր սրբադասված նահատակների հիշատակի առջև՝ խստորեն դատապարտում ենք իշխանությունների վարած ապազգային և ծայրահեղ վտանգավոր քաղաքականությունը․ Դիվանագետների համահայկական խորհուրդ 23/04/2024 19:03 «Ինձ չեմ տեսնում այն Երկրապահ կամավորական միության շարքերում, որը տարածքներ հանձնելու համար ուժ է կիրառում ժողովրդի վրա»․ Արայիկ Ղարիբյանը հրաժարվել է ԵԿՄ անդամակցությունից 23/04/2024 18:51 Փաշինյանը Ֆրանսիայի Սենատի Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի անդամների հետ տարածաշրջանային հարցեր է քննարկել 23/04/2024 18:36 Մարսելի արքեպիսկոպոսն իր զորակցությունն է հայտնել հայ ժողովրդին և Հայոց Հայրապետին 23/04/2024 18:25 ԱՄՆ պետքարտուղարությունը մարդու իրավունքների տարեկան զեկույցում անդրադարձել է նաև Հայաստանին ու Ադրբեջանի ռազմական գործողություններին 23/04/2024 18:15 Ձերբակալվածների պահման վայրում հայտնաբերվել է մի քանի օր առաջ զոքանչին ծանր մարմնական վնասվածքներ հասցրած տղամարդու դին՝ կախված վիճակում 23/04/2024 18:02 Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին վերահաստատում ենք արդարադատության համար պայքարը շարունակելու մեր կամքը․ Հայ դատի Միջին Արևելքի հանձնախումբ 23/04/2024 17:50 Սյունիքում տրամադրությունները լարված են 23/04/2024 17:39 Ալիևը գոհ է․ «Հայկական կողմը համաձայնել է ԼՂ-ի մասին դրույթ խաղաղության համաձայնագրում չներառել» 23/04/2024 17:26 «Սա հույսի առկայծող ճանապարհ է». Ալեն Սիմոնյանը՝ Տավուշում սահմանային սյուն տեղադրելու մասին 23/04/2024 17:19 «Անհնար է, Հայաստանը չի կարող ազատվել եռակողմ հայտարարության այդ դրույթից»․ Ալիևը կրկին «Զանգեզուրի միջանցքն» է պահանջում 23/04/2024 17:13 Անհապաղ վերանայել մամուլի դեմ ուղղված կառավարության որոշումը և ԶԼՄ-ների ներկայացուցիչներին հնարավորություն տալ ազատորեն լուսաբանել Հայոց ցեղասպանության տարելիցի միջոցառումները․ ՀԺՄ 23/04/2024 17:04 Թող ձեզ ու ձեր բազմապիսի տերերի համար մեկընդմիշտ պարզ լինի՝ չե՛ք հաջողելու մոռացության տալ Հայոց Ցեղասպանությունը․ Հայաստանի ազատագրության Հայ գաղտնի բանակ 23/04/2024 16:51 Ալիևը հայտարարել է դելիմիտացիայի ժամանակ Հայաստանին նոր տարածքային պահանջներ ներկայացնելու մտադրության մասին․ «Էքսկլավներն» է պահանջելու 23/04/2024 16:42 Մեր բոլոր գործընկերները ողջունել են այս գործընթացը՝ բացառությամբ մեկ երկրի, «не знаю почему» և մեկ էլ դուք եք դեմ. Վարդանյանը՝ ընդդիմությանը 23/04/2024 16:36 ԱԺ նախագահն իտալացի գործընկերոջն է ներկայացրել ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը 23/04/2024 16:29 Իշխանական հնարավոր բոլոր լծակներով, սատելիտներով փորձ է արվում Սրբազանի վերաբերյալ տարածել վարկաբեկիչ, սուտ տեղեկատվություն. ԱԱԾ պահեստազորի սպաների միություն 23/04/2024 16:20 Կարմրուկով պայմանավորված համաճարակային իրավիճակը շարունակում է մնալ ուշադրության կենտրոնում 23/04/2024 16:18 Արկադի Դումիկյանը ներկայացրել է իր նոր՝ «Դուդուկ» տեսահոլովակը 23/04/2024 16:16 Ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 113 դեպք 23/04/2024 16:15 Ադրբեջանը մտադիր չէ միանալ ԵԱՏՄ-ին. Ալիև 23/04/2024 16:13 Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը 23/04/2024 16:10 Այժմ մենք ընդհանուր պատկերացում ունենք, թե ինչպիսին պետք է լինի խաղաղության համաձայնագիրը. Ալիև 23/04/2024 16:07 Ադրբեջանական զորքն, առանց մեկ կրակոցի, տեղավորվում է Տավուշի մեր դիրքերում. Վրթանեսյան 23/04/2024 15:59 Մենք տուն չենք տալիս թշնամուն. տավուշցի ՔՊ-ական պատգամավոր 23/04/2024 15:56 Անվստահություն, եթե ոչ՝ մանդատներից հրաժարում․ Հայտարարություն 23/04/2024 15:53 Վախենալու է՝ վաղն ինչ ուղերձով է հանդես գալու ՀՀ ղեկավարը, որը կարող է անդառնալի ծանր հարված հասցնել ցեղասպանության ճանաչմանը 23/04/2024 15:47 Իշխանության կողմից հարգանքի տուրք մատուցելու արարողությունը լինելու է արարողակարգային. Ծիծեռնակաբերդի հուշահամալիր մուտքը բաց կլինի 09:30-ից 23/04/2024 15:44 Սասուն Միքայելյան, Դուք և Ձեր կցորդները հավաքեք ձեզ, դուք երկիր պահող եք, երկիր հանձնող չեք. Բագրատ Սրբազան (Տեսանյութ) 23/04/2024 15:38 Էրդողանի հայտարարությունը փաստում է, որ այս իշխանության՝ Ցեղասպանության պահանջատիրությունից հրաժարվելու գործընթացն իրականություն է. Թուրքագետ 23/04/2024 15:29 Նոյեմբերյան քաղաքի կադրերում 2 հիմնական էլեմենտ է աչքի ընկնում. Պատգամավոր 23/04/2024 15:24 Կարճ ասած՝ Ոսկեպարը կմնա ձեր պատկերացրած անկլավ. Ոսկեպարի գյուղապետ 23/04/2024 15:15 Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է ներկայացնել տնտեսական աճի հետագա առաջմղմանն ուղղված նոր առաջարկություններ 23/04/2024 15:12 Ռուբեն Վարդանյանի ընկերներն ու գործընկերներն ապրիլի 24-ին նախաձեռնել են երթ 23/04/2024 15:03 Բաքուն համաձայնել Է Ղազախստանում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը 23/04/2024 14:58 Հրաժարական չեմ տալու, իմ ժողովրդի՞ց հրաժարական տամ. Կիրանցի վարչական ղեկավար 23/04/2024 14:48 Տավուշում առերևույթ նույն անձը երկու անգամ համանման ապօրինի վարքագիծ է դրսևորել, իսկ իրավապահները չեն կանխել. Արամ Վարդևանյան 23/04/2024 14:38 Քաղաքացիները «Հայփոստ»-ից կեղծ SMS են ստանում, որը ներկայացվում է որպես աշխատանքի «թույն» առաջարկ. Մարտիրոսյան 23/04/2024 14:27 2021-ի արտահերթ ընտրություններին Ոսկեպարում ճնշող մեծամասնությունն ընտրել է ՔՊ-ին. Դավթյան 23/04/2024 14:05 Ռուբինյանը և Հունաստանի դեսպանը կարևորել են Հարավային Կովկասում երկարատեւ խաղաղության հաստատումը 23/04/2024 13:54 Այս փուլում ժողովուրդն անտարբեր է, ընդդիմությունն՝ անկարող, իշխանությունն էլ թրքամետ է. Շարմազանով 23/04/2024 13:50 Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը 23/04/2024 13:48 Նիկոլի կնիկը 1 միլիոնանոց հաց է ուտում, իսկ մենք սոված-ծարավ ընկել ենք քուչեքը. Գեղարքունիքցի 23/04/2024 13:45 Մեր իրավունքների պաշտպանության հարցն այսօր առավել քան երբևէ վերանորոգելու անհրաժեշտութուն կա. ՀՅԴ Բյուրոյի հայտարարությունը 23/04/2024 13:41 «Տղավարի հելեք կանգնեք. կուսակցական խաղեր չտալ». Գեղարքունիքում պայքարի են դուրս եկել (Տեսանյութ) 23/04/2024 13:37 Կիրանցում դասադուլ է 23/04/2024 13:35 «Ժամանակն է հրաժարվել անհիմն հիշողություններից, ժամանակն է՝ Թուրքիայի հետ հարաբերություններում ստեղծեք նոր ճանապարհային քարտեզ»․ Էրդողանը՝ ՀՀ-ին 23/04/2024 13:28 Շուրջ 6 տարի է անցել այն օրվանից, երբ փաստացի մերժեցին հայկական երկու հանրապետությունները. Դանիելյան 23/04/2024 13:19 Սա քո համար է հող, իսկ մեզ համար սրբազան տարածք է ու հայրենիք․ Տավուշի բնակիչը՝ Փաշինյանին 23/04/2024 13:15 Ալիևը Զելենսկուն հրավիրել է Բաքու 23/04/2024 13:11 Չգիտենք, թե ինչ պայմաններում են ապրում գերեվարված անձինք. Կարմիր խաչից ստացված տեղեկություններն անբավարար են. Ստեփանյան 23/04/2024 13:06 Փակել են Երևան-Սևան մայրուղին (Տեսանյութ) 23/04/2024 13:01 Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել 23/04/2024 12:58 Հրդեհ՝ Հրազդանի կիրճում. այրվել է երկու վագոն-տնակ 23/04/2024 12:52 «Եթե մենք ունենք անելիք ու ասելիք՝ միայն հաղթանակի մասին է. մեզ սուտը պարտադրողը պետք է գնա, չի կարող մնալ». Բագրատ Սրբազանը Նոյեմբերյանում է 23/04/2024 12:45 Ոսկեպարում հայկական դրոշը հանել են՝ փոխարենը բարձրացրել են ադրբեջանական դրոշը․ Բագրատ Սրբազան (ArmLur)․ Տեսանյութ 23/04/2024 12:29 Այսօր մայրաքաղաքի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի 23/04/2024 12:18 Պայքար է պետք ու վերջ. Նոյեմբերյանցի 23/04/2024 12:13 Կատարի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի պայմանավորվածությունը՝ սահմանազատման վերաբերյալ 23/04/2024 12:09 Գազամատակարարման պլանային դադարեցումներ` Երևանում, Վանաձորում, Գյումրիում, Սպիտակում, Իջևանում, Օձունում և Արզականում` ապրիլի 25-ին և 26-ին 23/04/2024 12:05 Նոյեմբերյանում գերլարված է. հրելով հեռացնում են ԵԿՄ Տավուշի ղեկավարի մեքենան (Տեսանյութ)