04/05/2015 16:20
Ա. Աղաբեկյան. ՀՅԴ-ն 2-րդ քաղաքական ուժն է Արցախում
ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը Facebook-յան իր էջում ամփոփել է նախօրեին Արցախում կայացած խորհրդարանական ընտրությունները.
«Վերջին մեկ ամսում, Արցախում և Արցախից դուրս ապրող հարյուր հազարավոր հայրենակիցներ հետևել են նախընտրական շրջանում ՀՅԴ Արցախի կառույցի արցախահայության վստահությանը ներկայացրած ծրագրին և խաղաղություն, արդարություն, աշխատանք կարգախոսին։ Ի ուրախություն մեզ բոլորիս, թե ծրագրին, թե կարգախոսին, և թե այն ներուժին, որով ներկայանում էր Արցախի կառույցը, հավատաց եթե ոչ ողջ արցախահայությունը, ապա կարելի է ասել մեծամասնությունը։
Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր ոչ միայն հավատացել են, այլ իրենց վստահության քվեն են տվել ՀՅԴ ծրագրին և կարգախոսին։ Այսօր ՀՅԴ-ն 2-րդ քաղաքական ուժն է Արցախում և մենք մեր ընտրողների հետ միասնաբար կլծվենք Արցախի հզորացման գործին։ Շնորհավորում եմ բոլորիս՝ բարի երթ»։