04/05/2015 20:08
Ինդոնեզիայում կանանց ու տղամարդկանց արգելում են միասին երթևեկել մոտոցիկլետով
Ինդոնեզիական Աչեխ նահանգում նոր օրենք է ընդունվել, որը սահմանում է աղջիկների և տղաների համար առանձնացված կրթություն: Բացի այս, շրջանի իշխանությունները մտադիր են արգելել կանանց և տղամարդկանց միասին մոտոցիկլետով երթևեկել: Այս մասին գրում է «Լենտա.ռու»-ն:
Աղբյուրը հիշեցնում է, որ դեռ 2013թ-ին օրենք էր ընդունվել, որն արգելում է կանանց վարել մոտոցիկլետ՝ կանայք կարող են միայն դրանով երթևեկել որպես ուղևոր:
Աչեխը Ինդոնեզիայի միակ շրջանն է, որտեղ շարիաթի խիստ կանոններ են գործում: Չնայած այն հանգամանքին, որ Ինդոնեզիայի բնակչության մեծամասնությունը իսլամ է դավանում, նման խիստ կրոնական օրենքների ընդունումը պետության այլ շրջաններում սուր քննադատության է արժանանում: