04/05/2015 14:09
«Հայաստանում լրագրողների հանդեպ տեղի ունեցող բռնության դեպքերը շատ հաճախ պատճառաբանված չեն»
«Իրենց մասնագիտական աշխատանքները կատարելիս լրագրողները հաճախ պաշտոնյաների կողմից խոչընդոտների են հանդիպում, ինչ էլ տեղեկատվության ազատության խոչընդոտում է», - այսօր այս մասին լրագրողների հետ Մամուլի ազատության միջազգային օրվա կապակցությամբ կազմակերպված հանդիպման ժամանակ ասաց Ինֆորմացիայի ազատության կենտրոնի իրավաբան Գևորգ Հայրապետյանը:
Ըստ Հայրապետյանի՝ մամուլի խնդիրն է լինել հանրային հսկիչ, տարածել տեղեկություններ և գաղափարներ քաղաքական և հանրությանը հետաքրքրող այլ խնդիրների շուրջ: Իրավաբանի խոսքով՝ Հայաստանում լրագրողների հանդեպ տեղի ունեցող բռնության դեպքերը շատ հաճախ պատճառաբանված չեն:
Հանդիպման մյուս բանախոս, իրանահայ լրագրող Ռուբիկ Մինասյանն էլ, հղում անելով Freedom House-ի զեկույցին, դժվարացավ շնորհավորել մամուլի ազատության օրվա կապակցությամբ:
Ըստ Մինասյանի, Հայաստանում հնարավոր է 400 000 դրամ ունենալով՝ ստեղծել ինտերնետային մամուլ։ Իրանահայ լրագրողի կարծիքով՝ լրագրողներն իրենք պետք է պայքարեն, որ Հայաստանում լինի ազատ մամուլ, բայց դա չի նկատվում: