04/05/2015 17:17
Վիտալի Բալասանյանը խորհրդարանում կընդգրկվի մեծամասնական ընտրակարգով
Քիչ առաջ Արցախի ԿԸՀ-ն ներկայացրեց մեծամասնական ընտրակարգով խորհրդարան անցած 11 պատգամավորների վերաբերյալ նախնական տվյալներ:
Հետաքրքրական է, որ թիվ 5 ընտրատարածքում հավաքելով 3708 ձայն, հաղթանակ է տարել «Շարժում» 88 կուսակցության համամասնական ցուցակը գլխավորող Արցախի նախագահի նախկին թեկնածու Վիտալի Բալասանյանը:
Ըստ այդմ, Վիտալի Բալասանյանը խորհրդարանում կընդգրկվի մեծամասնական ընտրակարգով, իսկ նրա փոխարեն համամասնական ընտրակարգով խորհրդարան կանցնի «Շարժում 88»-ը ներկայացնող ևս մեկ պատգամավոր:
Այսպիսով՝ ընդդիմադիր կեցվածք ունեցող «Շարժում 88»-ը խորհրդարանում կունենա 3 պատգամավոր:
Ընտրությունների մեծամասնական ընտրակարգի արդյունքներին կարելի է ավելի մանրամասն ծանոթանալ այստեղ: