04/05/2015 15:24
«Բարսելոնա» «Բավարիա» մրցավեճը կսպասարկի Նիկոլա Ռիցոլին
Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի՝ կատալոնական «Բարսելոնայի» և Մյունխենի «Բավարիայի» միջեւ առաջին հանդիպումը կսպասարկի իտալական մրցավարական բրիգադը՝ Նիկոլա Ռիցոլիի գլխավորությամբ։ Այդ մասին տեղեկացնում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը։
Առաջին հանդիպումը կկայանա մայիսի 6-ին Կատալոնիայի մայրաքաղաքում։
Ռիցոլին Չեմպիոնների լիգայի ընթացիկ մրցաշարում սպասարկել է 5 հանդիպում, որոնցում ցույց է տվել 27 դեղին քարտ եւ կատարել մեկ հեռացում։