04/05/2015 18:32
Նախագահն առաջին ատյանի դատարանի դատավոր է նշանակել
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Աննա Փիլոսյանը նշանակվել է Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր։ Այս մասին տեղեկանում են ՀՀ Նախագահի մամուլի ծառայությունից:
Հրամանագրում, մասնավորապես ասված է.
«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 11-րդ կետով և հիմք ընդունելով Արդարադատության խորհրդի 2015 թվականի ապրիլի 18-ի ԱԽ-14-Ե-7 եզրակացությունը` ո ր ո շ ու մ ե մ.
Աննա Փիլոսյանին նշանակել Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր»: