04/05/2015 17:55
Ուկրաինան չի ճանաչում Արցախի ընտրությունները
Ուկրաինայի իշխանությունները չեն ճանաչում երեկ Արցախում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունները: Այս մասին ասված է Ուկրաինայի ԱԳՆ-ի կողմից տարածված հայտարարարության մեջ:
«Ուկրաինան չի ճանաչում, այսպես ասած, «խորհրդարանական ընտրությունները», որոնք կայացել են մայիսի 3-ին Լեռնային Ղարաբաղում և գտնում է, որ դրանք անօրինական են: Ադրբեջանական օկուպացված տարածքներում կայացած այդ ընտրությունների արդյունքում այդ ընտրությունները չեն կարող օրինական լինել»,- ասված է հայտարարության մեջ, որը զետեղված է երկրի ԱԳՆ կայքում:
Արտգործնախարարության հայտարարության մեջ միևնույն ժամանակ ընդգծվում է, որ Ուկրաինան կողմ է ԼՂՀ խաղաղ կարգավորման գործընթացին և աջակցում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը: